Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբեք չեմ կորցնի իմ անհատականությունը. Մարթա Կիրակոսյանը՝ «Դեպի եվրատեսիլին» իր մասնակցության եւ ակնկալիքների մասին

ԼԱՅՖ

«Մի քայլ դիր առաջ, հետո՝ ձախ ու աջ»՝ ժամանակին Մարթա Կիրակոսյանի այս ռիթմերին հետեւում էին մի շարք երաժշտասերներ, բայց տեւական ժամանակ է՝ երիտասարդ երգչուհին լռում էր: Մարթայի վերադարձը, սակայն, կրկին եղավ բավականին հիշվող:

Երգչուհին այս շրջանում մասնակցում է «Դեպի եվրատեսիլ» նախագծին: Նա արդեն հաղթահարել է առաջին փուլը՝ ստանալով ժյուրիի բոլոր 6 անդամների «այո»-ն:

Մարթայի հետ խոսեցինք «Դեպի եվրատեսիլ» նախագծի եւ իր ակնկալիքների մասին:

-Մարթա, երկար ժամանակ է՝ քեզանից երաժշտական նորություններ չէինք լսել: Ինչո՞վ էիր զբաղված այդ ընթացքում:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ դասավանդում եմ Երգի պետական թատրոնում: Եթե անգամ ակտիվ չեմ ասպարեզում, միեւնույն է, զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով եւ աշխատանքիս բնույթից ելնելով՝ միշտ երգում եմ:

-Ինչպե՞ս առաջացավ ցանկությունը մասնակցելու «Դեպի եվրատեսիլ» նախագծին:

-Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր ու կմասնակցեմ «Եվրատեսիլ» մրցույթին, քանի որ բազմիցս նշել եմ՝ մրցույթներ չեմ սիրում: Չեմ սիրում այդ լարված, սպասողական զգացողությունները եւ ինձ այդքան էլ մրցութային երգչուհի չեմ համարում, քանի որ ես միշտ երգել եմ իմ հաճույքի համար, իսկ մրցույթներում պետք է փորձես գերազանցել ինչ-որ մեկին: Չնայած այդ ամենին՝ ընկերներիս դրդմամբ մասնակցեցի «Դեպի եվրատեսիլին»: Փորձեցի հաճույք ստանալ իմ ելույթից եւ ճիշտ օգտագործել կենդանի երգելու եւ կրկին բեմի վրա աշխատելու հնարավորությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս, որոնց ջանքերով մասնակցեցի այս մրցույթին: Նրանք հիմա էլ կողքիս են եւ ոգեւորում ու օգնում են, որ հաղթահարեմ հետագա փուլերը:

-Հե՞շտ հաղթահարեցիր առաջին փուլը:

-Ինձ մոտ բեմ բարձրանալուց առաջ միշտ էլ լինում է հուզմունք եւ դա կլինի այնքան ժամանակ, որքան երգում եմ: Այդպես երգում եմ առաջին տունը, իսկ հետո արդեն մոռանում եմ, որ բեմի վրա եմ եւ սկսում եմ ինքնամոռաց երգել (ծիծաղում է):

-Երկրորդ փուլում կերպարային փոփոխություն լինելո՞ւ է:

-Կերպարային փոփոխություններ, անխոս, կլինեն, բայց երբեք չեմ կորցնի իմ անհատականությունը, չեմ անի բաներ, որոնք ինձ հետ կապ չունեն, չեն սազում եւ խորթ են ինձ:

-Պատկերացնո՞ւմ ես քեզ «Եվրատեսիլի» բեմում: Ի՞նչ է դա քեզ համար:

-Անկեղծ ասած՝ երբեք չեմ երազել այս մրցույթի մասին ու հիմա էլ չեմ մտածում, որ հենց ես պետք է գնամ այնտեղ: Դեռ փորձում եմ մաքսիմալ կերպով արդարացնել ինձ եւ լավ որակով կատարումներ ներկայացնել: Երբ անցնեմ բոլոր փուլերն ու որոշվի, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը, այդ ժամանակ արդեն կմտածեմ մեր երկիրը պատվով ներկայացնելու մասին: Այդ դեպքում արդեն չեմ կարող լինել եսասեր ու մտածել միայն իմ մասին. արդեն պետք է մտածել ամբողջ ազգի մասին:)

-Ժյուրիի ո՞ր անդամի խորհուրդին ես, հատկապես, սպասում:

-Չեմ կարող առանձնացնել: Բոլորին էլ հարգում եմ եւ բոլորի կարծիքներն էլ սիրով կլսեմ:

-Այս ընթացքում երաժշտական այլ նորություններով ներկայանալո՞ւ ես:

-Ունեմ մի տեսահոլովակ՝ զուգերգի տեսքով: Կան նաեւ երգերի cover տարբերակներ, որոնք ընթացքում կներկայացնեմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարթայի Facebook-ի էջից

NEWS.am STYLE

Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»