Պլանային գազանջատում Էրեբունիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 11-ի ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի թիվ 1-ից մինչեւ 35 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների թվով 2142 բնակիչ-բաժանորդների եւ տարբեր նշանակության թվով 4 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



