Պուտին. Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման սառեցմանը կամ կրճատմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆավթի արդյունահանման սառեցումը կամ կրճատումը նավթի շուկայում կայունություն պահպանելու համար կարեւոր որոշում է: Այս մասին հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի հատուկ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակման համատեղ միջոցառումներին եւ մյուս նավթ արտահանողներին եւս կոչ է անում միանալ»,- ասել է նա:
Ռուսաստանը հույս ունի, որ կոնկրեը համաձայնությունների կհասնեն նոյեմբերին կայանալիք ՕՊԵԿ-ի հանդիպմանը, նշել է նախագահը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում եւս բոլոր շահագրգիռ կողմերի հետ կհամագործակցի էներգետիկ ոլորտում՝ «փոխշահավետ եւ իրավահավասար գործընկերության հիմքով»
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



