Եմենի ափերի մոտ ամերիկյան ռազմանավ է գնդակոծվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ՌԾՈւ USS Mason էսմինեցը Եմենի ափերի մոտ գնդակոծության է ենթարկվել։ «Ռոյթերի» փոխանցմամբ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։
Պենտագոնում համարում են, որ հրթիռները արձակվել են այն շրջանից, որը խռովարար հուսիտներն են վերահսկում։ Վերջիններն էլ իրենց հերթին հերքել են իրենց մասնակցությունը ամերիկյան ռազմանավի գնդակոծությանը։
Ամերիկյան բանակի ներկայացուցիչը պատմել է, որ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Երկու հրթիռներն էլ ջուրն են ընկել, չհասնելով էսմինեցին։ ԱՄՆ զինվորականները պնդում են, որ գնդակոծության պահին USS Mason–ը գտնվում էր միջազգային ջրերում։ Նավաստիներից ոչ մեկը չի տուժել, միջադեպից հետո նավը շարունակել է իր ճանապարհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



