«ՉԻ». Վազգեն Սարգսյանի եղբայրը խնդրել է իրեն նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, Սերժ Սարգսյանին թախանձագին խնդրել է, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով:
Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է Արմեն Սարգսյանին «առաջ քաշել» նախարարությունում։ Այդ պաշտոնը այսօր էլ թափուր է։
Հիմա, երբ Մովսես Հակոբյանը դարձել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, փոխնախարարի այդ հաստիքը թափուր է մնացել: Իմիջիայլոց, կարծում ենք կարիք չկա մանրամասն նկարագրել՝ ինչ ասել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովում ասածը. Դա, ըստ էության, ՊՆ-ի ամենակոռումպացված օղակներից է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



