Լյուքսեմբուրգի վարչապետն առաջարկել Է մեկ օրով փակել Եվրամիության ներքին սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼյուքսեմբուրգի վարչապետ Կսավիե Բետելն առաջարկել Է մեկ օրով փակել Եվրամիության ներքին սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գորցծակալությունը:
Բետելի կարծիքով՝ դա կցնցի ընտրողներին, որոնք սովոր չեն կանգնել հերթերում: Դրանից հետո նրանք կսկսեն գնահատել առանց այցագրերի ուղեւորցությունների առավելությունը:
«Մեկ օրով սահմանների փակումը մարդկանց ցույց կտա՝ ինչ Է նշանակում ժամերով սպասել սահմանին Իտալիա կամ Իսպանիա անցնելու համար: Այդպես նրանք կտեսնեն՝ ինչպես են մարդիկ ապրում Եվրամիության սահմաններից դուրս»,- նշել Է Բետելը:
«Այն, ինչ ես ասում եմ՝ ահավոր Է հնչում, բայց լավ կլիներ, որ մարդիկ այդ ամենը հասկանային»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



