Դալլաքյանին «գործուղեցին» ընդդիմություն
ԲԼՈԳԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական դաշտում իրականացվող «վերադասավորումները» դարձել են սովորական երևույթ: Ընդդիմադիրները դառնում են իշխանամետ, իսկ որոշ իշխանամետներ 180 աստիճանով փոխում են իրենց քաղաքական հայացքները: Վերջին խմբին է դասվում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Այսօր վերջինս հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից և հայտարարել, որ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից:
Նախկինում ընդդիմադիր, իսկ վերջին չորս տարիներին իշխանության ներսում ծվարած Դալաքյանը կարծես թե «կարոտել է» տարիներ առաջվա իր «ընդդիմադիրի» կերպարը և այժմ փորձում է բոլորին համոզել, որ դուրս է եկել իշխանությունից:
Այս ամենն իրոք շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան լուրջ չլիներ: