Աստղային սիրավեպեր. Ռիհաննան եւ Դրեյքը բաժանվել են
ՖՈՏՈՊարզվում է՝ միևնույն դաջվածքներն անելուց հետո զույգերը կարող են նաև բաժանվել:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Դրեյքը և Ռիհաննան բաժանվել են, քանի որ Դրեյքն արդեն մեկ ուրիշի հետ է հանդիպում: Ըստ E! Online-ի՝ 29-ամյա կանադացի երգիչը և 28-ամյա երգչուհին այլևս միասին չեն:
Չնայած ռեփերը օգոստոս ամսին հրապարակավ սեր էր խոստովանել Ռիհաննային MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և միանման դաջվածքներ են արել, նրանք, միևնույն է, կրկին բաժանվել են:
Ըստ E! Online-ի նրանց սերը բավարար չէր երջանիկ լինելու համար:
Աղբյուրը նշում է, որ թե՛ Ռիհաննան և թե՛ Դրեյքը այլ մարդկանց հետ են հանդիպում: Թեև նրանք դեռ սիրում են միմյանց, նրանց զբաղվածությունը խանգարեց հարաբերություններին:
Սա առաջին անգամը չէ, որ զույգը բաժանվում և կրկին միանում է: Ուստի դեռ հույս կա, որ նրանք կմիանան:
Իսկ People.com-ը նշում է, որ Դրեյքն ու Ռիհաննա չեն բաժանվել, սակայն ազատ հարաբերությունների մեջ են:
Բացի այդ Bossip կայքը առաջինն էր, որ տեղեկացրեց Դրեյքի նոր ընկերուհու մասին, ով Ինսթագրամում հայտնի և ռեալիթի աստղ Ինդիա Ուեսթբրուքսն է, նույն ինքը՝ Ինդիա Լավը: Ինդիան ներկա է Դրեյքի բոլոր համերգներին և ճանապարհորդում է նրա հետ: