Արտաշատ-Երևան ճանապարհին «Նիսսան»-ը բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:21-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի 91 AD 999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



