Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ ինձ տեսնում եմ էկրանին` զգում եմ, որ գիրացել եմ, կփորձեմ շտկել դա. Ագնեսա Շահնազարյան

ԼԱՅՖ

Armlur.am-ը գրում է.

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի, «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում այս տարի լավագույն դերասանուհի ճանաչված Ագնեսա Շահնազարյանը նոյեմբերին «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ հանդես կգա Գերմանիայում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց իր ստեղծագործական կյանքի ներկայիս փուլի մասին, պատասխանեց երկրպագուներին հուզող այն հարցին, թե արդյոք առաջիկայում մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհուն կտեսնենք էկրաններին:

-Ագնեսա՛, թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Գիտենք, որ վերջին շրջանում Ձեր ժամանակի զգալի մասը տրամադրում եք մոնոներկայացումներին: 

-Ես շարունակում եմ շրջագայել իմ մոնոներկայացումներով, արտերկրում մասնակցում եմ տարբեր փառատոների: Այդ առումով ստեղծագործական կյանքիս ընթացքից գոհ եմ: Ինձ համար պատվաբեր եւ հաճելի է դրսում ներկայացնել Հայաստանը: Նոյեմբերի 11-19-ը Գերմանիայում մասնակցելու եմ մրցութային փառատոնի, այնտեղ ներկայանալու եմ մայրիկիս` արձակագիր Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» մոնոներկայացմամբ (Հենց այս գործի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում 2016-ին Ագնեսան դարձավ տարվա լավագույն դերասանուհի): Այն տրագիկոմեդիա է «տանը մնացած» աղջկա մասին: Գերմանիայում կմասնակցեմ փառատոնին արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ այնտեղ ներկայացել եմ Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» պիեսով: Առհասարակ, կարծում եմ` մոնոներկայացումը շատ ծանր, պատասխանատու, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր եւ հաճելի ժանր է: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ երբ ներկայացումը խաղացած ես լինում դրսում, հայ հանդիսատեսն ավելի շահագրգռված է լինում այն դիտել: 

–Կար ժամանակ, երբ հանդես էիք գալիս սերիալներում: Ընդ որում, հեռուստադիտողների կողմից Ձեր կերպարները բավական սիրվել էին: Հիմա նման նախագծերում ընդգրկվելու ցանկություն չունե՞ք: 

-Այնպես չէ, որ չեմ ուզում նկարահանվել. իհարկե, ուզում եմ: Բայց դրա համար պետք է համապատասխան դեր առաջարկվի, իմ ուզած մոտեցումը ցուցաբերվի սերիալին: Թող որպես մեծամտություն չհնչի, բայց լուրջ, լավ առաջարկ որպես այդպիսին, դեռ չեմ ստացել, իսկ այդ պարագայում, կարծում եմ, իրավունք չունեմ ներկայանալու հանդիսատեսին: Երբ նշաձողդ հասցնում ես որոշակի բարձրության, այն այլեւս չպետք է իջեցնես: Գումար աշխատելն ու անընդմեջ էկրանին երեւալն անցողիկ են. մնում է արժեքը, որը ստեղծել ես: Հատկապես տարվա լավագույն դերասանուհի ճանաչվելուց հետո ինձ էժան գնահատելու իրավունք է՛լ չունեմ: Խոսքը ֆինանսի մասին չէ, այլ գործի որակի:


-Ստեղծագործական կյանքի այս փուլը ինչպե՞ս կբնութագրեք: 

-Ես աշխատող տեսակ եմ, եթե չաշխատեմ, կհիվանդանամ: Հիմա փորձում եմ կայանալ ուրիշ ասպարեզում, ձգտում եմ ինձ ռեալիզացնել ուրիշ գծով: Խոսքը հեռուստատեսային նախագծի մասին է, որի շրջանակում արդեն ես որպես դերասանուհի չեմ ներկայանա: Տեսնեմ` որքանով կստացվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի