Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հույս ունեմ, որ ես կհաղթեմ այդ պայքարում. Լիանան նշում է ծննդյան 36-ամյակը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր երգչուհի Լիանան նշում է ծննդյան 36-ամյակը: Երգչուհին Life.panorama.am-ին պատմել է, որ տոնական օրվա մեկնարկը տրվել է անակնկալներով.

«Շատ հաճելի է, երբ ծննդյանդ օրը ստանում ես ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ, դրանք ինձ համար առավել քան թանկ են: Օրս սկսել է տպավորիչ անակնկալներով՝ ուղիղ կեսգիշերին Միացյալ նահանգներում ապրող ընկերուհիս նվերներ էր ուղարկել մեր տուն, դուռը բացելուն պես շատ շոյվեցի,- նշեց Լիանան ու շարունակեց.

«Գիտեք՝ իրականում ես ավելի շատ սիրում եմ նվերներ տալ, քան ստանալ, սակայն երբ քո մտերիմներն են քեզ նվերներ մատուցում, որոնց անկեղծության վրա մեկ տոկոս անգամ չես կասկածում, դա իսկապես շատ հաճելի է, հետո մտերիմներդ քեզ լավ ճանաչելով՝ գիտեն ինչպես ուրախացնեն»:

Խոսելով 4.5 տարեկան որդու շնորհավորանքից՝ երգչուհին ժպիտով նշեց.

«Տղաս իմ ձեռքբերումն է, իմ հարստությունը, իմ ուժը, այսօր ծնունդս նաեւ նրա գոյությամբ է նշանավորվում: Անկեղծ ասած՝ կեսգիշերին տղաս քնած էր, իսկ առավոտյան, երբ արթնացավ ու տեսավ ընկերուհուս ուղարկած գեղեցիկ փաթեթեավորված նվերները, անմիջապես զարմացավ, այդ ժամանակ ասացի, որ մայրիկի ծննդյան օրն է, դե իսկ նա էլ բոլոր երեխաների նման ուրախացած ասաց՝ «Մամ, էսօր տորթիկ ե՞նք ուտելու, մոմեր ե՞նք փչելու»: Ալենիս մի համբույրն ու ժպիտն անգամ ծննդյանս ամենաթանկ նվերն է»:

Լիանայի ամուսինը եւս կնոջը գեղեցիկ ծաղիկներ ու հաճելի նվեր է մատուցել, որի մասին երգչուհին չցանկացավ մանրամասնել:

36-ամյա Լիանան ինքն իրեն այսօր ամենակարեւորն է մաղթում՝ առողջություն.

«Անցած մեկ տարին ինձ համար այնքան էլ բարեհաջող չէր ու այնքան էլ լիաթոք չապրեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, թեեւ ասում են, եթե ցավ զգում ես, ուրեմն ապրում ես, դա էլ է զգացողություն: Ինչեւէ, երիկամներիս հետ կապված խնդիրների դեմ շարունակում եմ պայքարել ու հույս ունեմ, որ ես կհաղթեմ այդ պայքարում: Այսօր ինքս ինձ առողջություն եմ մաղթում, նաեւ ուզում եմ, որ շրջապատված լինեմ այնպիսի մարդկանցով, որոնց պետք եմ ու ովքեր ինձ են պետք, ոչ թե նրանցով, ովքեր իմ մասին հիշում են, երբ տեսահոլովակ եմ նկարահանում: Ինքս ինձ նաեւ մի փոքր ավելի փող եմ մաղթում, քանի որ գումարի դեպքում ավելի շատ կաշխատեմ իմ հանդիսատեսի համար»,- նշեց հոբելյարը:

Ի դեպ՝ Լիանան նվերներ մատուցելու սովորությանը համապատասխան՝ ծննդյան օրը երկրպագուներին  նոր երգ է նվիրել: «Թող լինի միշտ այդպես» երգի խոսքերի հեղինակը Սուրեն Հովհաննիսյանն է, երաժշտության հեղինակը` Արա Հովհաննիսյանը: Գործիքավորումը կատարել է Արմեն Սարգսյանը, իսկ ձայնագրությունը` Արսեն Բարսամյանը: 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ