Ի դեմս Վիկտոր Դալլաքյանի` մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ. Գեղամյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՄի բան ակնհայտ է, որ ի դեմս Վիկտոր Դալլաքյանի մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ: Աստված տա՝ նրա գիտելիքներն ու հայրենասիրությունը մղվեն դեպի կոնստրուկտիվ դաշտ:
Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ միաժամանակ հավելելով, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Դալլաքյանի ասուլիսի նյութերին:
Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Դալլաքյանը հայտնեց ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու և նոր կուսակցություն հիմնելու մասին: Մամուլում շրջանառվում էր, որ կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ», սակայն Դալլաքյանն ասաց, որ նոր քաղաքական ուժն այլ անվանում է ունենալու:
Լևոն Փանոսյան
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



