Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Ահարոն Ադիբեկյանի դուստրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին այսօր ժամը 15։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Ադիբեկյանը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 653 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովակիմյանի վարած ЗИЛ մակնիշի 431 LO 68 համարանիշի ավտոմեքենային։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր ժամանած Աբովյանի հվանդանոցի շտապօգնության բժիշկները վարորդին և ուղևորուհուն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է, և հայրը նույնպես ժամանել էր վթարի վայր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



