ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 33-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 27 զոհի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մահվան դեպքերը գրանցվել են երկրի հարավարևելյան 5 նահանգներում, դրանցից 14-ը՝ Հյուսիսային Կարոլինայում։ Նահանգապետ Փեթ Մաքրորիի խոսքով՝ ևս 3 անձ անհետ կորած են համարվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կարոլինայի իշխանությունները տարհանում են իրականացնում Լենուար օկրուգում փոթորկից հետո ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Նահանգի հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ փրկարարները փոթորկի ժամանակ և դրանից հետո օգնություն են ցուցաբերել ավելի քան 2000 մարդու։
«Մեթյուն» 2007 թվականից ի վեր Ատանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկն է։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



