Քրիստինե Պեպելյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի ծննդյան 55-ամյակի առթիվ
ԼԱՅՖՀայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցաների իր էջերում շնորհավորել է մայրիկին՝ Անահիտին, ծննդյան 55-ամյակի առթիվ։ Երգչուհին Facebook-ում տեղադրել է իր ամենասիրված աշխատանքներից «Մայրիկ» ստեղծագործության տեսահոլովակը եւ գրել.
«12 տարի առաջ ասացի` մամ, քեզ համար եմ երգում, մամ ջան, որ ամեն անգամ լսելիս իմանաս, որ հատուկ քեզ համար երգ կա էս աշխարհում.... իմ Աշխարհ!!!
Քեզ շնորհակալ եմ, որ համբերատար ես, զուսպ, հասկացող...ու միշտ կողքիս!!! Երբեք հոգնած չես, միշտ ժամանակ ունես (ի տարբերություն ինձ)։ Քեզանով եմ սիրում աշխարհն ու մարդկանց...
Շնորհավորում եմ ինձ, Մամ ջան։ Այո’, ինքս ինձ եմ շնորհավորում, որ կաս, որ իմն ես... Սիրում եմ քեզ»,- շնորհավորել է Քրիստինեն։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



