Չինաստանում iPhone 7-ը պայթել է տիրոջ ձեռքերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple ընկերության կողմից թողարկված iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել Է տիրոջ ձեռքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է China Daily թերթը:
Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել Է, որ հեռախոսը պայթել Է, երբ ինքը փորձում Էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես Է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ Է ստացել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել Է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



