Սահմանին հակառակորդի կողմից գործադրված թուրքական զենքերը հայկական զինուժի համար նորություն չեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին չի զարմացնում, որ Ադրբեջանի զինանոցում առկա է նաեւ թուրքական ծագման զինամթերք, որը վերջին օրերին հակառակորդն օգտագործել է հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին:
«Թուրքական հետքի համար զարմանալ պետք չէ: Թուրքական զենքին առաջին անգամ առնչվել եմ 1994 թվականի ապրիլին, երբ զենքեր ու կապի միջոցներ էինք առգրավել: Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարելու է իր բարեկամ երկրին` Ադրբեջանին, եւ նոր զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Դրանք այս տարվա ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է, եւ մենք դրանից տեղյակ ենք»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



