Ֆուտբոլի ազգային թիմը 0 միավորով վերջին տեղում է
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մունդիալ-2018-ի որակավորման փուլի 3 խաղից հետո խմբի հետնապահն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբի առաջատարները Մոնտենեգրոյի և Լեհաստանի հավաքականներն են, ովքեր ունեն 7-ական միավոր: 5 Միավոր ունի Ռումինիան: 3 միավորով 4-րդ տեղում Դանիան է, իսկ Ղազախստանն ունի 2 միավոր: Այս խմբում միակ հավաքականը, որ երեք խաղից հետո ոչ մի միավոր չունի, Հայաստանի ազգային ընտրանին է:
Ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն նոյեմբերին՝ Երևանում հյուրընկալելով խմբի առաջատար Մոնտենեգրոյի թիմին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



