Հարավային Կորեան հատուկ զորքեր Է պատրաստում ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում. Ռյոնհապ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեան հատուկ զորքեր Է ստեղծում, որոնք նախատեսված են «ճգնաժամի», այսինքն կորեական երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների դեպքում ԿԺԴՀ-ի զինված ուժերի հրամանատարական կետերի եւ նրա ղեկավարության ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը , հոկտեմբերի 12-ին Սեուլից հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:Նրա տվյալներով՝ հատուկ զորքերի խնդիրը լինելու Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի «վերացումը» Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու դեպքում:«Բանակը ցանկանում Է ունենալ հատուկ զորամաս, որը կկարողանա թափանցել թշնամու տարածք, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ»,-գործակալությունը մեջբերում Է ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Չան Չոն Գյուի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



