Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ Է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, սա այդ նավի արդեն չորրորդ այցն Է, որն իրականացվում Է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:
Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ներկայիս այցի ընթացքում հանդիպումներ եւ երկկողմ վարժանքներ կանցկացվեն ամերիկացի դաշնակիցների եւ ծովային գործընկերների մասնակցությամբ: Ինչպես նշվում Է ամերիկյան նավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն Է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը եւ նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



