Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են ակնհայտ բախման կետի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են բացահայտ հակամարտության կետին։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ երրորդ ուժի ձեռքով ընթացող ցանկացած պատերազմ ունենում է իր վերջը։ «Սիրիայում այդ լիմիտն արդեն սպառվել է։ ԱՄՆ–ը եւ Ռուսաստանն արդեն հասել են ակնհայտ բախման կետին։ Դա նշանակում է, որ մենք տարածաշրջանային կամ համաշխարհային պատերազմի շեմին ենք»,– ասել է փոխվարչապետը «Անադոլու» գործակալությանը։
Նա նշել է, որ Սիրիան պատկանում է սիրիացիներին։ «Մենք սիրիացի ժողովրդին չպետք է սովորեցնենք, թե ինչպես կառավարել երկիրը։ Դա չպետք է անի ո՛չ Ասադը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ էլ Ռուսաստանը կամ Իրանը։ Այդ որոշումը պետք է կայացնի սիրիացի ժողովուրդը»,– նշել է նա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



