Սաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հսկայական հավաքածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հավաքածու, որն ավելի քան 33 կգ է կշռում։ Այն արտադրել են Ջիդդա քաղաքում։ Հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին «Մեքքա» Սաուդյան թերթին ասել է «Աթ թեյիբա» գործարանի գործադիր տնօրեն Իսամ Ալ Աշրաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ 21-րդ հարգի ոսկուց զարդերը ստանալու համար անհրաժեշտ է եղել մեկ տարի։ Հավաքածուն կազմված է հսկայական մանյակից, ապարանջանից եւ մատանուց։ Աշխարհի ամենածանր ոսկյա զարդերի պատրաստման վրա աշխատել է 100 մարդ։ Դրա գինը 6 մլն սաուդյան ռիալ է՝ 1.5 մլն դոլար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



