ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը 38-ի է հասել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը 38-ի է հասել ։
NBC հեռուստաալիքը հայտնում է, որ նոր զոհեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ այս օրերին ամենաշատ զոհերն են եղել։
Հոկտեմբերի 7-ից առայսօր այնտեղ 19 մարդ է զոհվել։
Նրանցից մեկի զոհվել էր հրազենային վիրավորումից, որը ստացել էր նահանգի ոստիկանության աշխատակցի հետ կոնֆլիկտի հետեւանքով, հայտնում է հեռուստաալիքը վկայակոչելով Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Փեթ Մաքրոնիին։ Ըստ անվտանգության տեղական ծառայության հայտարարության՝ ԱՄՆ բնակիչը զինված էր ու մեքենան վարում էր ջրածածկ ճանապարհով։
«Մեթյու»-ն 2007 թ․սկսած Ատլանտիկայում գրանցված ամենահզոր փոթորիկն է։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



