Մոլդովայում ամպրոպի պատճառով 80 բնակավայր է հոսանքազրկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայում ավելի քան 80 բնակավայր առանց էլեկտրաէներգիայի է մնացել հորդառատ անձրեւի ու ուժեղ քամու պատճառով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Ալեքսանդր Ժիզդանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը պահանջել է, որ ենթագերատեսչական ծառայությունները համախմբեն բոլոր ուժերը ՝ հորդառատ անձրեւների հետեւանքները վերացնելու համար։ Նաեւ Մոլդովայի վարչապետը կոչ է արել գնահատել վատ եղանակի պատճառած վնասը։
Հանրապետությունում ուժեղ անձրեւների կապակցությամբ գործում է մետեովտանգի «նարնջագույն կոդ»։ Ըստ կանխատեսումների Մոլդովայի որոշ շրջաններում քամու ուժգնությունը կհասնի վայրկյանում 15 մետրի, իսկ տեղումները 12 ժամում կկազմեն 50 միլիմետր։ Նման եղանակը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 13-ը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



