ԱՄՆ-ի զինուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի զինված ուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում ի պատասխան ապստամբ հուսիների կողմից իրենց նավերի գնդակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հատնել Է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Այսօր տեղական (Եմենի) ժամանակով վաղ առավոտյան ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել ռադիոտեղորոշման երեք կայանների, որոնք տեղակայված են Եմենի՝ Կարմի ծովի ափի՝ հուսիների կողմից վերահսկվող տարածքում»,- նշել Է նա:
Գերատեսչությունում ասել են, որ ռմբակոծումը տեղի Է ունեցել «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով»:
Ռադիոտեղորոշման կայաններն օգտագործվել Էին օրերս «իրականացված հրթիռակոծումների ժամանակ, որոնք սպառնում Էին Կարմիր ծովի միջազգային ջրերում գտնվող USS Mason Էսկադրային ականակրին եւ այլ նավերի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



