Նիկիտա Սիմոնյանը դարձել է աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանը
ՍՊՈՐՏՀայկական ֆուտբոլի լեգենդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը կլինի 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Շատ հաճելի է արժանանալ նման պատվի: Չեմ կասկածում, որ աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքները լավ կանցնեն: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգա նաև Ռուսաստանի ազգային թիմը»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը:
Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



