Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրիկը՝ «X-Factor 4»-ի ժյուրիի կազմում լինելու և ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Էրիկը առաջիկա վեց ամիսը կզբաղեցնի «Շանթ» Հ/Ը «X-Factor» նախագծի ժյուրիի «պաշտոնը»: Ինչպես արդեն եթերներից հայտնի է` նա Գարիկ Պապոյանի, Շուշանիկ Արեւշատյանի եւ Եգոր Գլումովի հետ միասին կընտրի «X-Factor 4»-ի մասնակիցներին, ապա նաեւ նրանց կուղեկցի նախագծի բոլոր փուլերում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Էրիկը նախ նշեց, որ իրեն դուր չի գալիս «ժյուր» անվանումը, ինքն իրեն մասնակիցների համար ավելի շատ ընկեր է համարում.

««Ժյուրի» բառը մի փոքր խիստ է հնչում, դրա համար այդ բառով չեմ ուզում որակավորեմ իմ ներգրավածությունը «X-Factor 4»-ում: Ես ավելի շատ ժյուրի-ընկեր կարգավիճակում եմ այստեղ, ով ցանկացած արժանի մասնակցի հետ պատրաստ է իսկապես ընկերություն անել, ընկերական խորհուրդներ տալ ու նկատողություններ անել: Ես պատրաստ եմ ցանկացած լավ մասնակցի օգնել յուրաքանչյու հարցում»,- նշեց Էրիկը:

Մեր նկատառմանը, թե Էրիկը ժյուրիի մյուս անդամներից կարծես թե ամենամեղմն է, պատասխանեց.

«Չեմ կարող ասել, որ դա միանշանակ այդպես է, որովհետեւ մասնակցին միայն ժպիտ պարգեւելու համար ասել «այո», կնշանակի վատ կերպով ազդել մասնակցի հետագա գործունեության վրա: Ճիշտ է, երբ վատ երգող մարդուն հենց սկզբից ասում ես դրա մասին, կանխում նրա հետագա գործունեությունը եւ երգելու ցանկությունը: Ի վերջո` երգել ցանկանալ կարող են բոլորը, բայց շարունակել` ոչ բոլորը: Կոնկրետ ես այս նախագծում «այո» եմ ասում, երբ մասնակցի մեջ թեկուզ մի փոքր տվյալ կա. Այդպես ես հնարավորություն եմ տալիս նրանց հասնել իրենց երազանքներին»:

Էրիկի խոսքով` արդեն իսկ իր համար լավագույների ցանկ առանձնացրել է, սակայն ֆավորիտներ` ոչ, քանի որ ամեն բան դեռ առջեւում է.

«Գիտեք, ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողն արդեն վաղուց միայն վոկալային տվյալներին ուշադրություն չի դարձնում: Բեմում կանգնած երգիչը բացի ձայնից պետք է նաեւ գրավիչ, բեմական ու հետաքրքիր լինի: Ինքս էլ ուշադրություն եմ դարձնում նման հատկանիշներով ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են արտիստ դառնալուն: Մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ տաղանդավոր մասնակիցներ, որոնք գիտեն, թե ինչպես իրենց պետք է պահեն բեմում»,- նշեց Էրիկն ու ընգծեց` երիտասարդ սերունդից գոհ է.

«Անկեղծ ասած` սկզբում չէի սպասում ու չէի պատկերացնում, որ այսքան տաղանդավոր մարդիկ դեռ կան: Վերջին տարիներին երաժշտական մրցույթ-նախագծերը շատ էին ու մտածում էի, որ էլ չկան կամ շատ քիչ են տաղանդավոր երիտասարդաները,  բայց արի ու տես, որ սխալվում էի, ավելին` նրանք շատ են, մեկը մյուսից խելացի ու տաղանդավոր, ովքեր իրենց գործին տեր պետք է կանգնեն: Այս նախագիծը միայն օգնում է հայտնի դառնալ, իսկ հետո մասնակիցները միայնակ պետք է անցնեն այս դժվարին ուղին: Թեեւ բոլորն անընդհատ ասում են, որ երգիչները մեր օրերում շատացել են, բայց միեւնուն է, լավ երգիչների կարիք մենք ունենք»:

Էրիկը շեշտեց` մասնակիցներին արդեն որպես կոլեգա կփորձի օգնել նաեւ հետագայում, ավելին` նրա խոսքով` իր գործունեության ընթացքում շատ է օգնել այլ նախագծերում մասնակցող երիտասարդներին, որոնց հետ այսօր ընկերություն է անում ու արդեն միմյանց են աջակցում:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե երգիչն այս ընթացքում ի՞նչ անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար, Էրիկը պատասխանեց.

«Այս պահին զբաղված եմ ձայնասկավառակիս աշխատանքներով, որի թողարկման համար դեռ ժամկետներ չեմ կարող ասել: Սա ինձ համար շատ կարեւոր նախագիծ է, որի վրա էլ կենտրոնացրել եմ ուժերիս մեծ  մասը: Ինչ վերաբերվում է նոր տեսահոլովակին, իհարկե, դա էլ կլինի. Ես միշտ թողնում եմ, որ հանդիսատեսը կարոտի, չեմ սիրում, երբ անընդհատ երեւալով` հոգնեցնում ես մարդկանց»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան