Հալեպում դպրոցի գնդակոծման հետևանքով զոհվել է 7 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի քրիստոնեական Սլեյմանիա թաղամասում գրոհայինների կողմից դպրոցի ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 7 երեխա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ար-Ռազի հիվանդանոցի ընդունարանից։
Նշվում է, որ մի քանի արկեր ընկել են դպրոցի մուտքի մոտ և դրանից անմիջական հեռավորության վրա։
Ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք արգելափակված են Հալեպի արևելյան թաղամասերում, գրեթե ամեն օր ականանետային և հրթիռային հարվածի են ենթարկում քաղաքի արևմտյան մասը։ Գնդակոծումների ինտենսիվությունը մեծանում է, երբ բանակն անցկացնում է հարձակողական գործողություններ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



