Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գայանե Ասլամազյանը՝ որդու և նախկին ամուսնու հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։

Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։

Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։

Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

- Դեռահասության փուլն ամենաբարդն է, երեխաներն ավելի ըմբոստ են դառնում։ Բախումներ հաճա՞խ են լինում։

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ ես միշտ շեշտը դրել եմ իր կրթության վրա։ 5 տարեկանից որդիս ստացել է կողմնակի կրթություն՝ նկարչություն, լեզուների իմացություն, երաժշտություն, քանդակագործություն։ Բնականաբար, երբ դու երեխայի առօրյան լցնում ես նման հետաքրքրություններով, կարող է բախում լինել։ Սա լինում է ավելի մեծ տարիքում, երբ նա արդեն հասունանում է, ունենում է իր սեփական հետաքրքրությունները։ Սակայն մենք գտանք այլ կոմպրոմիս․ փորձեցի իր կրթական ծրագիրը համապատասխանեցնել իր հետաքրքրություններին։ Օրինակ, երբ իր մոտ առաջնային դարձավ նկարչությունը, մենք փոխեցինք դպրոցը, և նա գնաց նկարչական դպրոց։ Երբ հասկացանք, որ թեև սիրում է նկարչություն, դա չի լինելու իր մասնագիտությունը, սկսեցինք կենտրոնանալ իր մասնագիտության վրա, որպեսզի նա ստանա այն կրթությունը, որն իր սրտին մոտ է՝ չմոռանալով լեզուների ուսումնասիրությունը: Պարզ է, որ այդ քանակի ճնշումը բերում է հակադարձման, յուրաքանչյուր բան անպայման հակասվում է, կապ չունի՝ հիմք կա՞, թե՞ ոչ, գալիս է մի տարիք, երբ ուզում ես հակասել ամեն ինչին։

- Այդ ըմբոստության ժամանակ ի՞նչ քայլերի եք դիմում։

- Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ մեր ընտանիքում, եթե այն ամբողջական լիներ։ Քանի որ հիմնականում միայն ես եմ պատասխանատու երեխայի դաստիարակության համար, բնականաբար, խիստ դերն ինձ է հասել։ Մինչև տատիկն ամեն ինչ անում է իր թոռնիկի համար, մայրիկը միշտ գալիս է, հասնում դժվարին պահերին։ Անհրաժեշտության դեպքում խիստ եմ լինում և լուծում տալիս ծագած խնդրին։ Ես շատ խիստ ծնող եմ։ Ընդհանուր առմամբ՝ իմ լուծումներն ու որոշումները շատ խիստ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններն ազնիվ չեն։ Այդ խստությունն ունի իր դրական կողմը։ Եթե պետք է խստություն, այն կա, եթե պետք է արգելք, արգելք կա, եթե պետք է խրախուսել, խրախուսվում է։

Մարդիկ, հատկապես՝ երեխաները, միանգամից զգում են՝ երբ ես նրանց խաբում, երբ ես դու սխալ, իրենք՝ իրավացի։ Եթե նրանք իրավացի են, անգամ շատ խիստ լինելու դեպքում ոչինչ չես կարող անել, որովհետև իրենք գիտեն իրենց իրավունքները։ Մեր պարագայում այդ սահմանը միշտ հստակ է եղել։ Նա միշտ իմացել է, որ իր սխալի դեպքում  կլինեն խիստ լուծումներ, իսկ եթե իրավացի է, իր խոսքը պետք է լինի առաջնային։ Դրա համար այդ խստությունը չի վերածվում դաժանության, դա անհրաժեշտություն է։

- Խստությունից ձեր ընկերությունը չի՞ տուժում։

- Չէ, որովհետև մեկը մյուսին չեն խանգարում։ Եթե ամեն ինչ ազնիվ է, ինչո՞ւ ընկերությունը պետք է տուժի։ Ընկերությունը մնում է ընկերություն, բայց ես չեմ համարում, որ պետք է երեխաներին բարձիթողի մեծացնել։ Ես չեմ սիրում անկառավարելի երեխաների, չեմ ընկալում ծնողերի, ովքեր ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին, արդյունքում երեխաները պարզապես չգիտեն՝ որն է կյանքի դժվարությունը։ Որքան էլ դու նրան փաղաքշես, փորձես ամեն ինչ անել իր փոխարեն, կգա մի օր, երբ ինքը կբախվի իրականությանը։ Կարծում եմ՝ նա պետք է պատրաստ լինի։

- Այս դեպքում շատ նուրբ է ազատությունը չսահմանափակելու եզրագիծը։ Կարողանո՞ւմ եք պահել այդ սահմանը։

- Առհասարակ ծնող լինելը շատ բարդ է, դա կյանքի ամենակարևոր և դժվար քննությունն է։ Այդ սահմանը երբեք չես զգա ու չես հասկանա։ Արդյունքը տեսնում ես շատ տարիներ անց։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ասել՝ ես ճիշտ էի յուրաքանաչյուր լուծման ժամանակ։ Էլեմենտար մի բան ասեմ. երբ խնդիրը վերաբերում է ինձ, ես շատ արագ կողմնորոշվում եմ, բայց երբ վերաբերում է տղայիս, այնքան բարդ է, որովհետև դու գործ ունես մի մարդու կյանքի, ճակատագրի հետ, դա մեծ պատասխանատվություն է։

- Դուք ավելի մեծ կենսափորձ ունեք։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ իր փոխարեն որոշում կայացնեք։

- Բոլոր ծնողներն էլ այս տարիքում ինչ-որ չափով իրենք են կայացնում երեխաներին վերաբերող որոշումները։ Դա նորմալ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ Սովորաբար երեխայի հետ խնդիր է լինում, երբ նա պետք է սովորի, բայց ուզում է խաղալ։ Դա բնական խնդիր է։ Եթե զգում ես, որ երեխան ունի նախասիրություններ, չպետք է ստիպես նրան զբաղվել նրանով, ինչ չի ուզում։ Ծնողի ֆունկցիան ոչ մինչև վերջ երեխայի կյանքն ու ճակատագիրը կառավարելն է, այլ ուղղություն տալը, ապագայի համար լավ հիմք ստեղծելը։

Ես երբևէ որոշում չեմ կայացրել տղայիս փոխարեն՝ առանց իր կարծիքը հաշվի առնելու։ Որոշում կարող էր լինել, օրինակ, որ չդադարի անգլերեն պարապել, երբ սովորում է գերմաներեն, բայց ինքն է որոշում՝ ինչ մասնագիտություն է ուզում, ինչպես է տեսնում իր կյանքը, ինչ-որ հարաբերություններում իր համար ինչն է կարևոր։

- Հասել եք մի տարիքի, երբ Ձեր որդին էլ է ձևավորվել որպես անձ, իր ազդեցությունն էլ Ձեզ վրա է մեծացել։ Երբ ընտանիքում հայր չի լինում, տղա երեխաներն ավելի խիստ են լինում մայրիկների հանդեպ։ Ինքն էլ Ձե՞ր հանդեպ է խիստ։

- Իհարկե, շատ մեծ ազդեցություն ունի։ Ես առաջին իսկ օրվանից ապրել եմ՝ հաշվի առնելով, որ ես ունեմ տղա, որը հասարակության մասնիկ է։ Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե աղջիկ ունենայի, բայց իր դեպքում շատ ուշադիր եմ։

Լինում են դեպքեր, երբ դրսևորվում է նրա խստությունը, քանի որ ինքն ունի իր հստակ տեսլականը տարբեր երևույթների վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ՝ այնքան բարի ու ջերմ է, չեմ կարող ասել, որ շատ խիստ է։ Ես իր հանդեպ շատ ավելի դաժան եմ, քան ինքը՝ իմ։)

Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր են։ Յուրաքանչյուր մայր երևի սիրված է զգում իրեն, բաց ես՝ առավել։) Միշտ զգացել եմ իր սերը, ուշադրությունը, կարևորությունը։ Ինձ նախապես ամեն ինչ ներված է։)

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ սխալներ թույլ տալիս է։ Հուսով եմ՝ մեր պարագայում այդ սխալները քիչ են, և վերջում, երբ երկուսով հետ կնայենք, կհասկանանք, որ ամեն ինչ լավ է եղել։

- Դուք երիտասարդ եք և դեռ կարող եք դասավորել Ձեր կյանքը։ Նա ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

- Եթե անկեղծ լինեմ, չեմ պատկերացնում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ անձնավորությունն ով և ինչպիսին կլինի։ Տղաս էլ է մեծանում, բնականաբար, իր աշխարհընկալումն էլ է փոխվում, բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչպես կընդունի։

- Եղե՞լ են հնարավորություններ, որոնք բաց եք թողել։

- Դժվար է այդպես ասել, երբ մտածելակերպդ ձևավորում է, դու ապրում ես ինչ-որ բանաձև ընդունած, չես էլ նկատում՝ կողքիդ ինչ կա։ Այսինքն՝ ես իմ կյանքում կարևորում եմ իմ տղային, ինչ-որ չափով իմ կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում եմ իրենով։ Մինչ օրս դեռ այդպես է։

- Գալիս է մի տարիք, երբ պետք  է բաց թողնել երեխային։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա։

- Այ դա շատ դժվար է, երբ պետք է բաց թողնես և հասկանաս, որ ինչ-որ սահմաններ կան, այլևս չես կարող զանգել, ստուգել՝ ինքը որտեղ է, հասկանաս, որ պետք է դիրքերդ զիջես այլ մարդու։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է ստացվելու, երևի շատ բարդ է լինելու, բայց ես լի եմ լավատեսությամբ։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումներըՆարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականըՄուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանԳոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասինՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է «Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Ամբողջ օրը չեն դադարել «Հեզբոլլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյան Բացահայտվել են բեռնատարներից կատարված գողությունները․ երկու եղբայրները ձերբակալվել են Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահ Ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել․ Ղալիբաֆ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պшտերազմում․ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Զգոն եղեք․ Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսվում է առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում Առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրում է 12 անուն հակացնցումային դեղ. ԱՆ Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը. Թաթոյան Դանակահարվածները վարժական հավաքի մասնակիցներ են, կա ձերբակալված. մանրամասներ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankԻրանը որպես նվեր թույլ է տվել 10 նավթատար լցանավերի անցնել Հորմուզի նեղուցով. Թրամփ