Թաիլանդում պաշտոնյաների համար մեկամյա սուգ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան մեկ տարով սուգ է հայտարարել երկրի պաշտոնյաների համար թագավոր Փումիփոն Ադուլյադետի մահվան կապակցությամբ։ Սուգը պաշտոնյաների համար ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից, փոխանցում է ՌԲԿ–ն։
Բացի այդ, բոլոր քաղաքացիների համար 30-օրյա սուգ կհայտարարվի։ Այդ ընթացքում կհետաձգվեն բոլոր տոնակատարությունները, պետական հաստատություններից կիջեցվեն դրոշները։
Հիշեցնենք, որ այսօր 89 տարեկան հասակում մահացել էր Թաիլանդի թագավորը, որը իշխում էր 1946 թվականից եւ երկրի պատմության մեջ ամենից երկար իշխած միապետն էր։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



