Տորոնտոյում մետրոյի աշխատանքի խափանման պատճառով շուրջ 125 հազար ուղևոր է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽափանվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մետրոյի համակարգը, խնդիրները շարունակվել են ավելի քան մեկուկես ժամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի չորս գիծ առավոտյան պիկ ժամին փակ է եղել 95 րոպե: Սնուցման խափանման պատճառով շարքից դուրս են եկել գետնուղու բոլոր հաղորդակցական համակարգերը:
Մետրոպոլիտենի կայարաններից տարհանվել են շուրջ 125 հազար ուղևորներ, բայց մարդկանց տեղափոխելու համար լրացուցիչ ավտոբուսներ չեն տրամադրվել:
Հուլիսին Տորոնտոյում անցկացվելու են Պանամերիկյան խաղերը: Սպասվում է, որ դրանց կմասնակցի շուրջ 10 հազար մարզիկ և 250 հազար հանդիսական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



