Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պրահայի հայ գրքարվեստին ցուցահանդեսում ներկայացված են 75 նմուշներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պրահայի Ազգային գրադարանի հանրահայտ «Կլեմենտինում» ցուցասրահում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները, ՀՀ մշակույթի նախարարությունը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառումը համընկել է նաև Ամստերդամում հրատարակված առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Պետր Կրոուպան, ով, անդրադառնալով հայ-չեխական գրական կապերին, առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ չեխ լսարանին հայ գրքարվեստին ծանոթացնելու առումով: Այնուհետև Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն անդրադարձավ հայ գրի և գրականության պատմությանը, հայապահպանության գործում ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված բացառիկ նմուշներին:

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մեծ գոհունակությամբ նշեց, որ երկու գրադարանների միջև համագործակցությունը և ներկա ցուցահանդեսն կարելի է օրինակելի համարել հայ-չեխական մշակութային համագործակցության պատմության մեջ:

Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար, դասախոս, Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Հայկ Ութիջյանն իր խոսքում ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված 75 նմուշների շարքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Սուրբ Գրիգոր Նարեկացու աշխատությունները, 1513թ.-ի «Պատարագատետր»-ը, 1664թ.-ի «Շարակնոց»-ը, 1666թ.-ին Ամստերդամում տպագրված Աստվածաշունչն ու չեխ հեղինակների հայերեն թարգմանված գործերը, որոնց մեջ առանձնահատուկ արժեք ունի Յարոսլավ Հաշեկի` «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայի պետական ատյանների, նախագահական գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ավելի քան 20 երկրների դեսպաններ, մշակույթի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 
Ցուցադրությանը զուգահեռ ընթանալու են դասախոսություններ` Սուրբ Գրիգոր Նարեկացու, հայկական եկեղեցական երաժշտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ցուցահանդեսը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին «Կլեմենտինում»-ի հայլեպատ մատուռում` խմբավար Հայկ Ութիջյանի ղեկավարած Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով»:

Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա