Նման հայտարություններ անող նախարարը կամ ոչինչ չի հասկանում առողջապահության խնդիրներից կամ դրանք լուծելու ցանկություն չունի
ԲԼՈԳԱրմինե Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ առողջապահության նախարարն ասում է, թե կոնյակը կամ ծաղիկները կոռուպցիա չեն, ապա սա նշանակում է, որ այս կամ բժշկական գործընթացի ընթացքում բուժքույրերի գրպանը դրվող 2000-3000 դրամն էլ կոռուպցիա չէ, քանի որ նույն կոնյակը, բոմբոներկան կամ ծաղկեփունջը հենց այսքան էլ արժեն։
Նման արտահայտություններ անող նախարարը, կասկածում եմ, թե լավ է հասկանում առողջապահական համակարգի խնդիրները, իսկ հասկանալու դեպքում ցանկություն ունի դրանց լուծումները գտնելու։
Բոլորս էլ լավ գիտենք, երբ բժշկական ծառայության դիմաց նախապես վճարելով սահմանված գումարը, հետո այդ խեղճ ու կրակ հիվանդը, որը հերիք չի ընկել է կիսագրագետ բժիշկների ձեռքը և իր շատ ցածր աշխատավարձն ու փոքր խնայողությունները ծախսել է բուժվելու վրա, ստիպված է բուժքույրերին գոհացնել, հավաքարարին գոհացնեկ, հիվանդանոցի պահակին գոհացնել այդ նույն 2000-ական դրամներով կամ էլ կոնյակ-բոբոմբոներկա-ծաղկեփնջով։
Մի թե այս նորանշանակն պարոն նախարարը չի հասկանում, որ մի երկրում որտեղ 35 տոկոս աղքատություն կա պաշտոնական տվյալներով, և որտեղ մարդիկ հաճախ հաճախ հարկա եղած դեպքում բժշկի չեն դիմում որովհետև փող չունեն, կամ դա անում են պատք ու վարկ վերցնելով, կիսագրագետ բուժքույրներին կամ վատ աշխառող բժիշկներին գոհացնելու հնարավորություն չունեն, և մի թե նա չգիտի որ այդ ամենը մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմաններում լավ էլ կաշառք է։