Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ասացի՝ երկու տարի հետո կամուսնանանք, կամաչես, որ չհավատացիր. Թևան Պողոսյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Աշխարհում ընդունված երևույթ է ՝ քաղաքական գործիչները հասանելի են գործնական, անհասանելի՝ անձնական տիրույթում: Սակայն այսօր շատերը, այդ թվում Հայաստանում, կոտրել են այդ կարծրատիպն ու այլևս իրենց ընտանիքներին չեն փորձում «թաքցնել» հասարակությունից: Ի վերջո, ցանկացած տղամարդու հաջողության ետևում կինն է թաքնված, հաջողակ կնոջ թիկունքն էլ, բնականաբար, ամուր տղամարդն է:

Aysor.am-ը սկսում է նոր նախագիծ. հայ քաղաքական գործիչները մեր ընթերցողներին կներկայանան «առանց փողկապի»: Անդրանիկ հյուրը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է: 44-ամյա պետական գործիչը 5 զավակի հայր է, սիրող ամուսին, լավ ընկեր ու, կարծես թե, «խաղաղության աղավնի»՝ լինի ընտանեկան, թե գործնական միջավայրում:

-Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք սկսում Ձեր ամեն օրը:

-Եթե չքննարկենք լվացվել-հագնվելը, ապա երեխաների հետ մի փոքրիկ նախաճաշում ենք ու նրանց ուղեկցում եմ դպրոց: Ամեն օր իր յուրահատկությունն ունի, օրակարգը: Եթե մինչ աշխատանքային ժամի սկիզբը (oր կա` ժամը 8:00-ից, օր կա՝ 10:00-ից)  ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ ընթերցել օրվա մամուլը, նախապատրաստվել ելույթներին ու հանդիպումներին: Կարելի է ասել՝ օրս սկսվում է 8:30-ից և շատ ժամանակ՝ ավարտվում գիշերը 2-ին: Չէ՞ որ տուն գնալուց հետո, եթե անգամ մի փոքր ժամանակ եմ ունենում, երեխաների հետ դասերն եմ նայում, գեղարվեստական գիրք կարդում: Քանի որ երեք հանձնաժողովներում ընդգրկված եմ որպես մշտական անդամ, օրս առավել է հագենում՝ ի տարբերություն այն խմբակցությունների, որոնք բազմաթիվ անդամներ ունեն, բայց կարող են ընդգրկված լինել մեկ կամ երկու հանձնաժողովում: Հասկանում եմ, որ շատ գործընկերներ ունեմ, ովքեր 3 շաբաթը մեկ՝ 4 օր ժամը 12:00-12:30-ի համար են Ազգային ժողովի շենք մտնում, բայց իմ պարագայում 24 ժամն էլ երբեմն չի բավարարում:

Ամենից չսիրած օրս այն է, երբ նույն օրն ու նույն ժամին նշանակված են լինում երեք հանձնաժողովների նիստեր ու չեմ իմանում՝ ինչպես անել: Այնպես որ, 24 ժամի ընթացքում ժամը 2:00-ից մինչև 6:30 քնած եմ, իսկ մնացած ժամերին ակտիվ աշխատանքի մեջ եմ (ժպտում է):

-Բավական կանոնակարգված աշխատանքային առօրյա ունեք: Իսկ հանգստյան օրերն ինչպե՞ս, որտե՞ղ, ո՞ւմ հետ եք անցկացնում:

-Ընտանիքիս՝ տիկնոջս ու բալիկներիս: Պատահում է նաև ընկերների հետ ենք հանդիպում, միմյանց հյուր ենք գնում: Սիրում ենք մեր տանը միջոցառումներ կազմակերպել, հյուրեր ունենալ, հիշել մանկությունն ու կյանքից տարբեր դրվագներ մտաբերել ու կտրվել քաղաքականությունից՝ թոթափվելով առօրյայի տարբեր խնդիրներից: Գիտեք, երբ չես կարողանում բազմաթիվ նամակագիրներից օգնել թեկուզ մեկին, քեզ անզոր ես զգում, մեջդ կուտակումներ են լինում: Այդ կուտակումներից երբեմն փորձում ես անջատվել, որ կարողանաս հասկանալ՝ պետք չէ չարանալ: Եթե գնալու ես առաջ, ապա միայն ոգեշնչմամբ, բարությամբ: Ընդհանրապես, պետք չի, որ մարդիկ չարանան, այլ պետք է իրենց մեջ ունենան հույսն ու հավատը՝ դեպի դրականը:

Վերադառնալով հանգստյան թեմային՝ ասեմ նաև, որ եթե արձակուրդային շրջանը երկարատև է, անպայման Արցախ ենք մեկնում: Հազվադեպ է հնարավորություն ստեղծվում, որ Երևանից դուրս այցելություններ ունենանք, բայց ստեղծված առիթները պարտադիր օգտագործում ենք:

-Նշեցիք անզորության մասին. Ձեզ առավել անզոր ե՞րբ եք զգացել:

-Ամենամեծ և ցավալի անզորությունդ այն է, երբ զգում ես՝ հարազատդ հիվանդ է ու խնդիրը ո՛չ դեղի մեջ է, ո՛չ էլ բժշկական մեթոդոլոգիայի: Սա այն ճանապարհն է, որով պետք է անցնես: Այդ ժամանակ պետք է կարողանաս քո մեջ ուժ գտնել, այդ մի քանի օրերը կամ ամիսները փորձես տվյալ մարդու հետ այնքան ուրախ օրեր անցկացնել, որ կյանքում նրանից դրական շատ հուշեր ունենաս: Այդ վերջին պահերը միշտ հիշվելու են… Ցավոք սրտի, ես մայրիկիս կորցրել եմ ու լավ գիտեմ, թե ինչ է նշանակում հատկապես այդ վերջին օրերը, երբ դու իսկապես անզոր ես… Կարող ես այնպես անել, որ այդ հեռացումը քո կյանքում լինի ոչ թե կորուստ, այլ հիշողություն՝ կյանքը շարունակվում է: Դու եկել ես աշխարհ՝ տեսակդ շարունակելու: Շնորհակալ եմ ծնողներիս այդ դաստիարակության համար: Կյանքի անցած ուղին էլ է բերել նրան, որ, տեսնելով պատերազմ, մահ, պետք է կարողանայի գիտակցել, որ միևնույն է, կյանքն ապրում ես նոր ծննդով, ուրախությամբ և այդ ուրախությունների մեջ պետք է կարողանաս նաև գնահատել տեսակիդ շարունակությունը: Այժմ էլ ես եմ փորձում իմ երեխաներին այդպես դաստիարակել՝ եկել ենք ու մի օր բոլորս էլ գնալու ենք, ու այս ընթացքը պետք է վայելես, որ հասկանաս՝ այս կյանքը, որը քեզ պարգևված է նաև Աստծո կողմից, տրված է երջանկության, արարելու, ստեղծագորելու ու մի բան ստեղծելու համար և ոչ թե թևաթափ լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան