Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանի Բաշքալե գավառում նոր հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Զինվորական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկը: Կատարվածի հետևանքով վիրավորվել են ութ զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բաշքալեում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



