Հնդկաստանում առնվազն 17 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 17 մարդ Է զոհվել, եւս 15-ը վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին Հնդկաստանի կենտրոնական մասում ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մադհյա Փրադեշի նահանգի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 10-30-ին 40-ից ավելի ուղեւորների փոխադրող ավտոբուսը Ռատլամ ավանի մերձակայքում դուրս Է եկել ավտոմայրուղուց եւ ընկել շուրջ 100 մետր խորությամբ կիրճը: Ականատեսների ասելով՝ ափտոբուսը մի քանի անգամ շրջվել Է օդում եւ ընկել կիրճով անցնող գետը: Տեղում մահացել Է 17 մարդ, նրանցից հինգն անչափահաս երեխաներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



