Յուրա Մովսիսյանը նամակով դիմել է «Ռեալ Սոլթ Լեյքի» երկրպագուներին
ՍՊՈՐՏ«Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը նամակ է գրել ամերիկյան ակումբի երկրպագուներին:
«Հիմա ես, ընտանիքս այնտեղ ենք, որտեղ ուզում և երազում էինք լինել: Երազանք էր «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հետ պայմանագիր կնքելը: Հիմա ես կարող եմ 150 տոկոս նվիրվածությամբ աշխատել և գոլեր խփել: Հրաշալի զգացողություն է, երբ գիտակցում ես, թե որտեղ ես ուզում լինել և այդտեղ ես: Իմ այս որոշումը կապ չունի փողի հետ, այս որոշումս կայացրել եմ վերաբերմունքի բերումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է նամակում:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը: Մովսիսյանի տրանսֆերն ավարտվում էր դեկտեմբերին: Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



