ՀՀ Նախագահը շուտափույթ ապաքինում մաղթեց Նազարբաևին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:
«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի կարողացել ներկա լինել և մասնակցել նիստին: Գործընկերներիս անունից ցանկանում են նրան շուտափույթ ապաքինում մաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների և Ղազախստանի վարչապետի մասնակցությամբ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել էր այցը Ադրբեջան և Հայաստան:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



