Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Blognews.am-ը հյուընկալվել է Թամար Կապրելյանի հեքիաթային հարսանիքին Ֆրանսիայի փոքրիկ, միջնադարյան քաղաքում

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին): Սալահատակ, նեղլիկ փողոցներով, գեղատեսիլ նավահանգստով, մեծ նավերով, տարբեր գույների և չափսերի փայտե տնակներով, հետաքրքիր խանութներով այս փոքրիկ, ձկնորսական քաղաքում ամուսնանալը վաղուց երազանք էր թե՛ Թամարի, թե՛ Քրիսի համար: Ինչպես հարսանեկան դահլիճում նշեց Քրիսը, սա ընդամենը մի խենթ երազանք էր, որն իրականացնելուն օգնեցին հյուրերը, որոնք հաղթահարեցին հազարավոր կիլոմետրեր, մեկը՝ ինքնաթիռով, մեկը՝ գնացքով, մեկը՝ մետրոյով ու մեքենայով, և աշխարհի տարբեր կետերից եկան այստեղ՝ Օնֆլյոր:

Հայաստանից այնտեղ էր Blognews.am Photography-ի թիմը և Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով: Այն ամենահին և ամենամեծ փայտե եկեղեցին է Ֆրանսիայում. նրա տանիքը մասամբ ծածկված էր շագանակագույն փայտով, որն էլ ստացել էր շրջված նավի տեսք` ի նշան նրա, որ եկեղեցին կառուցել են նավաստիները: Եկեղեցու խորանը զարդարված էր մանր, սպիտակ ծաղիկներով։ Խորհրդանշական այդ օրը երգչուհին ներկայացել էր Մոնիք Լուենի մոդելավորած նուրբ կաթնագույն հարսանեկան զգեստով, թույլ հավաքած վարսերով և նուրբ շպարով:

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

Պսակադրությունից հետո հյուրերը ժամանեցին Ferme Saint Siméon հյուրանոց, որտեղ մատուցվեց հարսանեկան ընթրիք: Հյուրանոցը նույնպես պատահական չէր ընտրված. այն երկար տարիներ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչների ոգեշնչման աղբյուրը և հավաքատեղին է եղել: Ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեն հանգրվանում էր այս հյուրանոցում նոր գույներ և ոգեշնչում գտնելու համար: Հյուրանոցի շեմից լսվում էր դասական երաժշտություն, իսկ բազմաթիվ մոմերով լուսավորված սրահում հյուրերը գինի էին վայելում և շնորհավորում զույգին: Ճաշը մատուցվեց ժամը յոթին. սեղանները զարդարված էին սպիտակ գեղեցիկ ծաղիկներով և յուրաքանչյուր ուտեստի հետ մատուցվում էր համապատասխան գինի: Դասական երաժշտությունը փոխարինվեց ջազի հնչյուններով, երբեմն էլ հնչում էր հայկական երգը: Հնչեց նաև Թամարի հայտնի «Yours to keep» երգը, որն էլ դարձավ գույգի հարսանեկան առաջին պարի առիթը: Երեկոյի ավարտին Թամարը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, ովքեր հեքիաթային օր պարգևեցին և իրենց ժամանակը չխնայեցին այդքան կարևոր օրը նրանց կողքին լինելու համար:

 

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում