Կանադայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBC News հեռուստաալիքը։
Կանադայի տրանսպորտային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Բիլլ Երվուդը լրագրողներին հայտնել է, որ թեթեւ շարժիչով օդանավը Քելոուն քաղաքից Ալբերտա նահանգի Սփրինգբենք օդանավակայան էր ուղեւորվում, բայց շուտով անհետացել էր ռադարների վրայից։
Որոշ ժամանակ անց օպերատիվ ծառայությունները հայտնաբերել էին օդանավի բեկորները։
Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Վթարի պատճառները պարզվում են։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



