Ռիհաննան լուսանկար է հրապարակել իր հայրիկի հետ
ՖՈՏՈՌիհաննան Դրեյքից բաժանվելուց հետո գնացել է իր ծննդավայր Բարբադոս՝ այցելելու իր ընտանիքին:
Երգչուհին լուսանկար էր հրապարակել Ինսթագրամում, որտեղ նա գրկախառնվել է իր հայրիկին և համբուրում է նրան:
28-ամյա Ռիհաննան լուսանկարը վերնագրել էր. «Կարոտել էի քեզ, պապ #home»:
Ավելի վաղ Ռիհաննան լուսանկար էր հրապարակել, որտեղ իր ընկերուհի Մելիսսա Ֆորդեի հետ կոկտեյլ են ըմպում: Երգչուհին հրաշալի տեսք ուներ լողազգեստով:
Իսկ այդ ժամանակ Դրեյքը էմոցիոնալ ինսթագրամային գրառում էր արել: Նա սև ու սպիտակ լուսանկար էր հրապարակել, որը վերնագրել էր. «Ես իսկական քաոսի մեջ եմ, սակայն ես աղոթում եմ քեզ համար նույնիսկ ամենադժվար պահերին»:
Իսկ Ռիհաննան իր հերթին, ով հանդիպել է Քրիս Բրաունի, Դրեյքի և Լեոնարդո դի Կապրիոյի հետ, պնդում է, որ իր ոչ մի հարաբերություն չի ձախողվել հենց իր պատճառով: Երգչուհին պնդում է, որ նա ոչ մի դեպքում հարաբերությունների մեջ խնդիրը չի եղել, քանի որ այն բոլոր տղամարդիկ, ում հետ նա հանդիպել է, դեռ ամուրի են և դժբախտ:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը