ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի ժամանակ զենքի խանութ են թալանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Հարավային Կարոլինա նահանգում «ՄԵթյու» փոթորկի ժամանակ անհայտ անձինք 200 միավոր հրազեն են գողացել զենքի խանութից։
Իշխանությունները 20 հազար դոլար պարգեւատրություն են առաջարկում նրան, ով կօգնի հայտնաբերել հանցագործների հետքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Խանութի աշխատակիցներից մեկը տեսել է խանութի առաջ ընկած ծառը, իսկ երբ փորձել է պարզել հասցված վնասի չափը՝ նկատել է, որ դռան կողպեքը կոտրված է։ Կողոպուտը, հնարավոր է, տեղի է ունեցել, երբ վատ եղանակի պատճառով անջատվել էր էլեկտրականությունը ու տեսահսկման խցիկները չեն աշխատել։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



