Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Մոսկվա ավտոբուսի ողբերգական վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի կառավարության ներկայացուցչին:
«Տրանսպորտի նախարարությունը մտադիր է դիմել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ սահմանելու խնդրանքով»,-ասվում է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 27 մարդ վիրավոր է: Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



