Գերմանացին շահել է 90 միլիոն եվրո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բնակիչը Eurojackpot միջազգային վիճակախաղի ժամանակ շահել է 90 միլիոն եվրո, որն առավելագույն մրցանակն է։
Դա վիճակախաղի պատմության ընթացքում նմանատիպ երկրորդ դեպքն է։ Առաջին դեպքը գրանցվել էր 2015 թվականին, երբ մրցանակը շահել էր Չեխիայի բնակիչը։
Գերմանացին գրանցել է նաև ազգային ռեկորդ՝ կապված վիճակախաղի շահումի մեծության հետ։ Մինչ այժմ Գերմանիայում խոշորագույն շահումի չափը կազմել էր 84.8 միլիոն եվրո։ Այն օգոստոսին բաժին էր ընկել Գերմանիայի Հեսսեն երկրամասի բնակչի։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



