Քերին ու Լավրովը Սիրիայի վերաբերյալ բանակցում են Լոզանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի վերաբերյալ երկկողմ հանդիպում են անցկացնում Լոզանում։ Այդ մասին հայտնել է ռուսական պատվիրակությունում լրատվամիջոցի աղբյուրը։
Դա ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին անձնական հանդիպումն է այն բանից հետո, ինչ Վաշինգտոնը հայտարարեց Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության դադարեցման մասին։
Լոզանում այսօր անցկացվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ միջազգային հանդիպում, որին ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի՝ մասնակցում են նաև տարածաշրջանային երկրների արտգործնախարարներ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



