Բաղդադում ահաբեկչական հարձակումներից զոհվել է ավելի քան 55 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադում հոկտեմբերի 15-ին ահաբեկչական հարձակումներից զոհվել է ավելի քան 55 մարդ:
Reuters-ի տեղեկություններով՝ օրվա խոշորագույն ահաբեկչությունը շիական Աշուրա արարողության ժամանակ վրանում որոտացած պայթյունն էր, որը խլել է 41 մարդու կյանք: Եվս 33-ը վիրավորվել են: Աղոթողները սգում էին Մուհամմեդ մարգարեի թոռ Հուսեյնի մահը, որը նահատակվել էր 7-րդ դարում:
Նախքաբն այդ 2 հարձակում էլ տեղի էր ունեցել Բաղդադի ծայրամասում: Սպանվել էր 11 ոստիկան եւ զինված խմբավորման 3 անդամ: Բացի այդ, մի գրոհային հարձակվել էր աշխարհազորային ջոկատներից մեկի ղեկավարի տան վրա, սպանել նրա կնոջն ու 3 երեխաներին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



