Հյուսիսկորեական արհեստագործական նավը ձերբակալելիս ռուս սահմանապաները կրակ են բացել. կա 1 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս սահմանապահները, զենք կիրառելով, ձերբակալել են հյուսիսկորեական արհեստագործական նավը, որը գտնվում էր Ճապոնական ծովի ռուսական տնտեսական գոտում:
«Նավի անձնակազմն իրեն ագրեսիվ է պահել զննող խմբի անդամների նկատմամբ, որը մտել էր «Դաե Յանգ 10» նավը: Տախտակամածի վրա եղել է Հյուսիսային Կորեայի 48 քաղաքացի»,- ասված է ՌԴ ԱԴԾ հայտարարության մեջ:
Ձերբակալված նավը սկսել էր դուրս գալ Ռուսաստանի տնտեսական գոտուց, իսկ անձնակազմի անդամները փորձել են հարձակվել ԱԴԾ աշխատակիցների վրա: Սամանապահներից մեկի գլխի շրջանում վնասվածք է ստացել:
«ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել: Վիրավորվել է սահմանախախտ նավի անձնակազմի 9 անդամ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



