Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու են ձեռքերը թմրում քնած ժամանակ

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Շատերն են արթնանում ձեռքերի թմրածության տհաճ զգացումով։ Սա հատկապես զայրացնում է, եթե պարբերաբար կրկնվում է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ ձեռքերը թմրում են մի քանի պատճառներով։

• Դաստակային նյարդ։ Խոսքը նյարդի հետ կապված խնդրի մասին է. այս դեպքում դաստակի վրա ուժեղ ճնշում է լինում, ինչը հանգեցնում է ցավի կամ թմրածության՝ սահմանափակելով դաստակի կամ մատների շարժումը։ Պարզապես գիշերային ժամերին բոլոր զգացմունքները սրվում են, ինչը մեզ համար շատ տհաճ է դառնում։

• Աշխատանքային ծանրաբեռնվածություն։ Երբեմն ինքներս մեզ շատ ենք ծանրաբեռնում։ Գործունեության այնպիսի տեսակները, ինչպիսիք են համակարգչի դիմաց աշխատանքը, կարելը, սարքերի հետ կապված աշխատանքը, կարող են հանգեցնել նրան, որ ձեռքերի նյարդերը չկարողանան դիմանալ այս ծանրաբեռնվածությանը։ Այս ամենի արդյունքում դաստակի հատվածում ցավ է առաջանում, որը, բնականաբար, գիշերը սրվում է. նյարդերն այդ ժամանակ փորձում են «թուլանալ» և թոթափել ծանրաբեռնվածությունը։

• Հեղուկի կուտակում։ Ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սնունդը կարող են հանգեցնել այտուցների առաջացման ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ձեռքերի հատվածում։ Այս ամենը տեղի է ունենում օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով։ Գիշերային ժամերին այս ամենը մեզ ավելի է անհանգստացնում, քանի որ արյան շրջանառությունը դանդաղում է, ճնշումը՝ մեծանում, դրա հետ միասին մեծանում է նաև անհարմարության զգացումը։

• B խմբի վիտամինների պակաս։ Սխալ սնունդ օգտագործելու պատճառով մենք օրգանիզմին չենք ապահովում անհրաժեշտ քանակի վիտամիններով։ B խմբի վիտամինների պակասը կարող է հանգեցնել որոշակի հետևանքների, սակայն մենք հաճախ դրանց անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում։ Կարծում ենք, թե պարզապես հոգնել ենք՝ չմտածելով անգամ, թե ինչի հետևանք է մեր վիճակը։ Հոգնածությունը, քնկոտությունը, մաշկի գունատությունը, հաճախասրտությունը, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի թմրելն այս դեպքում հանդիպող նշաններ են։

Միջոցներ ձեռքերի թմրածության դեմ

• Քնելուց առաջ մեկ ճաշի գդալ կտավատի ձեթ խմեք։ Ըստ անցկացված հետազոտությունների՝ սա շատ արդյունավետ միջոց է, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում՝ թեթևացնելով վիճակը, եթե ձեռքերը թմրում են։

• Ձեռքերը ջրով լի վաննայի մեջ դրեք։ Եթե կարողանաք ձեռքերը ջրի մեջ դնել մինչև արմունկի հատվածը, շատ ավելի լավ արդյունք կստանաք. կարող եք նվազեցնել ճնշումը, և համապատասխանաբար՝ նյարդի բորբոքումը կկրճատվի, և ցավը կհանգստանա։ Այս պրոցեդուրան արեք քնելուց առաջ։

• Աշխատեք նվազեցնել աղի և թթվի օգտագործումը։ Սրանք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը և սրացնում ցավի զգացողությունը։

• Մի մոռացեք, որ ձեր օրգանիզմը խոնավության կարիք ունի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր։

• Շատ կարևոր է B խմբի վիտամիններով հարուստ մթերք օգտագործելը։ կարտոֆիլ, բանան, թյունոս ձուկ, կանաչ բանջարեղեն… այս ամենը ձեզ կօգնեն լրացնել այս վիտամինների պակասը։

• Եթե ձեր աշխատանքը ստիպում է ձեզ դաստակները ժամերով ծանրաբեռնվածության վիճակում պահել, օգտվեք հատուկ թևնոցներից։

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից