Վենգեր. Ջական մուգ դեղին քարտի էր արժանի, բայց մրցավարը վառ կարմիր քարտ ցույց տվեց
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Սուոնսիի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:2) և իր թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հեռացման մասին:
«Մեր ֆուտբոլիստները կորցրեցին զգոնությունը երկու գոլ խփելուց հետո: Այդպես չի կարելի վարվել, երբ խաղում ես մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի հետ:
Իմ կարծիքով, Ջական արժանի էր «մուգ դեղին» քարտի, բայց մրցավարը «վառ կարմիր» քարտ ցույց տվեց», - նշել է Վենգերը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



