Վթար Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 16-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 132-րդ կմ-ում «MERSEDES C200» մակնիշի 43 VV 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Վ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից, ինչից Վ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչ վայր հասնելը՝ Վ. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



